Արաբական ակումբները ցանկանում են գնել Մադրիդի «Ռեալի» երկու աստղի

Սաուդյան Արաբիան պատրաստվում է լուրջ ներդրումներ կատարել տեղական ֆուտբոլի զարգացման համար։ Այդ մասին հայտնում են Footmercato-ի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել տեղի աղբյուրին, երկրի կառավարությունը ցանկանում է, որ առաջնության լավագույն չորս ակումբներից յուրաքանչյուրը հայտացուցակում ունենա աստղային ֆուտբոլիստ։ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն խաղում է «Ալ-Նասրում»:

«Ալ-Հիլալը» վաղուց է թիրախավորել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ալ-Ահլին ցանկանում է ձեռք բերել Մոդրիչին, իսկ Ալ-Իթիհադը՝ Բենզեմային:

Միաժամանակ, Մադրիդի «Ռեալի» աստղերը դեռ չեն ցանկանում տեղափոխվել Մերձավոր Արեւելք։