«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը ասել է, թե ում է համարում Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքի ֆավորիտ:
Հիշեցնենք, որ ավստրիացին անգլիական թիմում հանդես է գալիս վարձավճարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրվուքները դեռ պատկանում է Մյունխենի «Բավարիային»։
«Ո՞վ կհաղթի Բունդեսլիգայում. Կարծում եմ՝ «Բավարիան»: Անցյալ շաբաթ ես էլ ավելի համոզվեցի դրանում։ Վստահ եմ, որ «Բավարիան» կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը»,-Զաբիցերի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Բավարիան» Գերմանիայի առաջնության չեմպիոնական մրցավազքում մեկ միավորով գերազանցում է Դորտմունդի «Բորուսիային»։