Մադրիդի «Ատլետիկոն» կրկնել է սեփական տպավորիչ նվաճումը

Մադրիդի «Ատլետիկոն» Լա Լիգայի հերթական տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Կադիսին» (5-1): Երեք օր առաջ կայացած «Վալյադոլիդի» հետ խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 5:2 հաշվով։

Պատմության մեջ չորրորդ անգամն է, որ «Ատլետիկոն» Լա Լիգայի երկու հանդիպումներում անընդմեջ կարողացել է խփել հինգ և ավելի գոլ, նշում է Opta-ն։

Վերջին նման դեպքը գրանցվել է հեռավոր 1948 թվականի հունվարին։

Այս հաղթանակը թույլ տվեց «Ատլետիկոյին» առաջ անցնել «Ռեալից» առաջնության մրցաշարային աղյուսակում, այժմ ակումբը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Բարսելոնային»: