Էրլինգ Հոլանդը՝ պատմական ռեկորդի հեղինակ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը, երեկ կայացած Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղում (3-0) գոլ հեղինակեց միաժամանակ, սահմանելով ռեկորդ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդը երեկ 35-րդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում և դարձավ Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը:

Այսպիսով նա գերազանցեց Էնդի Քոուլի (1993/94) և Ալան Շիրերի ցուցանիշը (1994/95), ովքեր 34-ական գոլի հեղինակ էին դարձել:

Ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուն «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, դարձել 51 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: