Խորխե Մեսսին կբանակցի երեք ակումբի հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է կարիերայի շարունակության նոր տարբերակներ փնտրեկ:

Ինչպես նախկինում հայտնել ենք, 35-ամյա գերաստղի տրանսֆերը հավակնում են գնել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը», MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» և «Բարսելոնան»:

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի, առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը», որը պատրաստ է արգենտինացուն դարձնել բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. նրա աշխատավարձը Սաուդյան Արաբիայում կկազմի տարեկան մոտ 400 միլիոն եվրո:

Միաժամանակ նշվում է, որ առաջիկա օրերին Մեսիի հայրը՝  Խորխե Մեսսին, ով նաև որդու գործակալն է, կսկսի բանակցային գործընթացը ակումբների հետ: