Ստեֆանո Պիոլի. «Պետք է կարողանանք վերադառնալ հաղթական ուղի»

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Միլանը» կրկին միավորներ կորցրեց՝ չկարողանալով հաղթել «Կրեմոնեզեին»։ Թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է խաղը:

«Հիասթափեցնող արդյունք, է այն, ինչ չէինք ուզենա տեսնել։ Կրկին միավորներ ենք կորցնում հեշտ հանդիպումներում։

Երբ չենք կարողանում արագ գոլ խփել խառնաշփոթ է սկսվում: Պետք է կարողանանք վերադառնալ հաղթական ուղի»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։