«Յուվենտուսի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսը» Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթեց «Լեչեին»: Հանդիպման ժամանակ թուրինյան ակումբի ֆուտբոլիստ  Մատիա դե Շիլյոն վնասվածք ստացավ՝ նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։ Հանդիպումից հետո թուրինյան ակումբի մարզիչ Մասիմլիանո Ալեգրին հաստատել է այս տեղեկատվությունը:

Սա նշանակում է ոչ միայն, որ դե Շիլյոյի համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է, այլ նաև, որ նա կարող է խաղադաշտ չվերադառնա նույնիսկ օրացուցային տարվա ավարտից առաջ, այսինքն՝ բաց կթողնի հաջորդ մրցաշրջանի զգալի մասը։