«Բարսելոնան» «Նյուքասլ Յունայթեդից» առաջարկ է ստացել բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» պատրաստ են բրազիլացու համար առաջարկել 80 մլն եվրո։
Ռաֆինյային «Բարսելոնան» ձեռք է բերել «Լիդսից» 2022 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 50 միլիոն եվրո: