«Ռոման» հրաժարագին է սահմանել թիմի հարձակվող Տեմմի Աբրահամի համար, ով ամռանը կարող է հեռանալ թիմից։
Calciomercato-ի տեղեկություններով՝ հռոմեական թիմը հարձակվողի համար կպահանջի 40-45 մլն եվրո։
Աբրահամի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի բազմաթիվ ակումբներ։
Հիշեցնենք, որ Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Չելսիից» ընդամենը 40 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում նա Իտալիայի առաջնությունում խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։