Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար հինգ գերակումբ կպայքարի

Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված են միանգամից հինգ թոփ-ակումբներ։

Խոսքը «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Թոթենհեմի», «Չելսիի» և «Արսենալի» մասին է։

Լաուտարոն կխաղա «ներաձուրրիների» կազմում մինչև 2026 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 17 գոլի (մեկը 11 մետրանոցից) և 3 գոլային փոխանցման հեղինակ։