ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ են ակումբի ղեկավարությունից

ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ են ակումբի ղեկավարությունից և պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել թիմի շտաբի դիմաց, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լիգա 1-ում «Լորյենից» կրած պարտությունից հետո (1:3) երկրպագուները գնացել են թիմի մարզաբազա՝ բողոքելու ղեկավարությանը, մարզիչներին ու ֆուտբոլիստներին։

Թիմի երկրպագուների սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակվել. «Փոփոխությունների ժամանակն է. ՊՍԺ-ն պետք է վերագտնի իր հոգին, փարիզյան ոգին և շքեղությունը: Միջոցառումը խաղաղ է լինելու, ամեն ինչ պետք է կազմակերպված ու ողջամիտ լինի»։

Նշենք, որ ՊՍԺ-ն 75 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: