Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիայի և Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Մենք պայմանագրերի հարցը կորոշենք, երբ մրցաշրջանն ավարտվի: Մենք դեռ չգիտենք՝ կհայտնվե՞նք Չեմպիոնների Լիգայում, և դա որոշիչ գործոն է նրանց ապագայի համար։
Այժմ մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել խաղադաշտում մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո մենք իրավիճակը կգնահատենք լավագույն կողմից»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում FootMercato-ն։