«Բարսելոնան» վստահ է, որ ձեռք կբերի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, կատալոնական ակումբը, չնայած ֆինանսական սահմանափակումներին, վստահ է, որ կկարողանա հետ բերել իր նախկին ավագին:
Ավելի վաղ հարձակվողին ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել էր Սաուդյան Արաբիա չհամակարգված ուղեւորության համար:
Մեսսիի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։