Մարկ-Անդրե տեր Շտեգենը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը իր հերթական հանդիպումը անցկացրեց Լա Լիգայի 33-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում (1:0):

Այս հանդիպումը գերմանացի դարպասապահի համար 250-րդն էր Լա Լիգայում իր կարիերայի ընթացքում։

Տեր Շտեգենը դարձավ «Բարսելոնայի» պատմության 4-րդ դարպասապահը՝ Լա Լիգայում 250+ խաղերով, միայն Անտոնի Ռամալետսը (288), Անդոնի Զուբիզարետան (301) և Վիկտոր Վալդեսը (387) ակումբում ավելի շատ են խաղացել։