ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ

ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է L’Equipe-ը։ Փարիզյան թիմի ղեկավարությունը շատ բացասական է գնահատել Մեսսիի Սաուդյան Արաբիա մեկնելը։

Վերջին շաբաթների ընթացքում արգենտինացու հետ համագործակցության շարունակականությունն ավելի ու ավելի քիչ հավանական է դառնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՍԺ-ն պատժել է արգենտինացի հարձակվողին։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։