«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին կլքի ակումբը 2023 թվականի հունիսի 30-ին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Չնայած մինչև 2024 թվականը գործող պայմանագրին՝ Ալեմանին տեղեկացրել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտին նոր նախագիծ սկսելու իր մտադրության մասին։
Միաժամանակ, իսպանացին պարտավորություն է ստանձնել զբաղվել ակումբի տրանսֆերային գործերով մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Նշենք, որ 60-ամյա Ալեմանին կատալոնացիների մարզական տնօրենի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մարտին։