«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Գառնաչոն զգալի առաջընթաց է ապրում: Նա իր խաղով արժանի էր նոր պայմանագրի։ Ֆուտբոլիստը ճիշտ քայլ արեց, և ես հույս ունեմ, որ այս պայմանագիրը նրան կմոտիվացնի էլ ավելի ուժեղանալու», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։