Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է «Չելսիում» տեսնել «Բավարիայի» աստղին

«Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է, որ «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն միանա լոնդոնյան ակումբին, հայտնում է Football Insider-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոյի նշանակման մասին «Չելսին» կհայտարարի այս շաբաթ։ Սպասվում է, որ նա կմիանա ակումբին հաջորդ մրցաշրջանում:

Մանեն «Բավարիայում» է անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։