Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը

Խորվաթիայի ընտրանու և «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերը կարող է տեղափոխվել  Լա Լիգա։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

«Ներքնակների» ղեկավարությունը ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել։

Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։

Մայերը «Ռենում» է 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Լովրոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։