Հասան Սալիհամիջիչ. «Ես լավ եմ դուրս գալիս նման իրավիճակներից»

«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է, թե ինչպես է ընկալում իր հասցեին հնչող քննադատությունները։

Ըստ լուրերի՝ «Բավարիայի» ղեկավարությունը սկսել է կասկածել Սալիհամիջիչի կոմպետենտությանը մի շարք վիճահարույց որոշումներից հետո։

Մասնավորապես, Սալիհամիջիչը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին՝ նրան փոխարինելով Թոմաս Տուխելով, ում գլխավորությամբ մյունխենցիները դեռևս ձախողվում են:

«Ես լավ եմ դուրս գալիս նման իրավիճակներից: Փորձում եմ կատարել իմ աշխատանքը և որոշումներ կայացնել հանուն «Բավարիայի» բարօրության։

Ես աշխատում եմ 24/7 և փորձում եմ ամեն րոպե նվիրել ակումբին»,- ասել է Սալիհամիջիչը: