Ֆրանսիայի հավաքականի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում են Sky Information-ի լրագրողները։
Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Հարձակվողի համար վեճում «Բավարիայի» գլխավոր մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է։
Transfermarkt-ը Կոլո Մուանիին գնահատել է 65 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Այնտրախտի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: