Լոթար Մատեուս. «Ժամանակն է, որպեսզի նա ուսումնասիրի կարիերան շարունակելու այլ տարբերակները»

Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Լոթար Մատեուսը խոսել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին, ով կորցրել է տեղը մեկնարկային կազմում.

«Բավարիայի համար հիմա դժվար ժամանակներ են. Ներկայիս թիմում Տուխելը նրա համար տեղ չի տեսնում խաղադաշտում։ Ես կզարմանամ, եթե Մյուլերը որոշի մնալ։ Կարծում եմ, եկել է ժամանակը, երբ նա պետք է ուսումնասիրի կարիերան շարունակելու այլ տարբերակներ»,- ասել է լեգենդը:

33-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից։ Այս մրցաշրջանում Մյուլերն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: