«Մանչեսթեր Սիթին» սահմանել է Բերնարդու Սիլվայի հրաժարագինը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ցանկության դեպքում կարող է հեռանալ ակումբից։ Ակումբի ղեկավարությունը չի խանգարի պորտուգալացու հեռանալուն առաջիկա ամռանը:

Սիլվայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Պարի Սեն Ժերմենը» և «Բարսելոնան», սակայն անձամբ 28-ամյա կիսապաշտպանը, ակնհայտորեն նախընտրում է Կատալոնիա տեղափոխվելու տարբերակը։ Ըստ 90min-ի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել իր առաջատարներից մեկին մոտ 75 միլիոն ֆունտով (մոտ 85 միլիոն եվրո):

Բեռնարդու Սիլվան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 47 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: