Լոթար Մատեուս. «Կարծում եմ՝ «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել աստղային հարձակվողի, ով մրցաշրջանում 25-30 գոլ կխփի»

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Բավարիայի» լեգենդ Լոթար Մատեուսը կարծիք է հայտնել այն մասին, որ հաջորդ ամառ մյունխենյան ակումբը կփորձի աստղային հարձակվող ձեռք բերել.

«Կարծում եմ՝ «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել աստղային հարձակվողի, ով մրցաշրջանում 25-30 գոլ կխփի: Չեմ կարծում, որ դա կլինի Կոլո-Մուանին, չնայած նա, անկասկած, կհամապատասխաներ ակումբին և կօգներ թիմին:

Բայց ես կարծում եմ, որ Տուխելին թոփ հարձակվող է պետք: Սա կարևոր խնդիր կլինի ղեկավարության համար»,- ասել է Մատեուսը Sky Sport Germany-ին տված հարցազրույցում: