«Արսենալի» կիսապաշտպան Չարլի Պատինոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բլեքպուլում», ծրագրում է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պատինոն ցանկանում է կանոնավոր խաղային պրակտիկա ունենալ, սակայն չի ցանկանում նոր վարձակալությամբ գնալ, ուստի պատրաստ է հեռանալ «Արսենալից»
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։