«Մանչեսթեր Սիթին» մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը կենտրոնական պաշտպան Նաթան Ակեի հետ։
The National Sport-ի տեղեկություններով՝ «քաղաքայինները» մոտ են հոլանդացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Աղբյուրը հայտնում է, որ Ակեն երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և կցանկանար շարունակել աշխատել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
Այս պահին Ակեն ապաքինվում է վնասվածքից և հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։
Հոլանդացին մոտ էր «Չելսիին» միանալուն անցյալ ամառ, սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ: