Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ալ-Նասրից» և վերադառնալ Իսպանիա

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան Արաբիայից և ցանկանում է վերադառնալ Մադրիդ, հայտնում է El Nacional-ը։

Պորտուգալացին արդեն հոգնել է «Ալ Նասրում» խաղալուց, և նա չի կարողանում հարմարվել կյանքին փակ մշակույթով և լեզուն չիմանալով երկրում։

Ռոնալդուն հունվարին տեղափոխվել է «Ալ-Նասր» ազատ գործակալի կարգավիճակով՝ նախապես խզելով պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Սաուդյան ակումբում Կրիշտիանուն դարձավ մոլորակի և պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով։

Այնուամենայնիվ, փողը ամեն ինչ չէ ֆուտբոլիստի համար, որը ընդամենը մի քանի ամիս պահանջեց նորից տեղափոխվելու որոշում կայացնելու համար: Անձամբ Ռոնալդուն, կցանկանար վերադառնալ Մադրիդ, որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները՝ խաղալով «Ռեալում» և իրեն իսկապես երջանիկ էր զգում։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին պատրաստ է առաջարկել Մադրիդի «Ռեալի» դեսպանի պաշտոնը կամ նույնիսկ տեղ ակումբի ղեկավարությունում։