Հայտնի է, թե որտեղ կարող է շարունակել իր կարիերան Էդուարդ Սպերցյանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում, հայտնում է RB Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ամռանը Սպերցյանը կարող է մեկնել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։ Տրանսֆերով անձամբ հետաքրքրված է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, ով Սպերցյանի հետ աշխատել է «Կրասնոդարում»։

Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։