«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը:
Ինչպես հայտնում է Football Insider-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմիի ծառայություններով: Հակիմիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին», սակայն ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Հակիմիի համար վճարել ՊՍԺ-ի պահանջած գումարը՝ մոտ 60 միլիոն եվրո։ Անձամբ ֆուտբոլիստը, դեմ չէ կարիերան անգլիական Պրեմիեր Լիգայում շարունակելու հնարավորությանը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։