«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Թոթենհեմը»: Լաուտարոն կարող է փոխարինել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: