Հարի Քեյն. «Առաջին 20 րոպեները սարսափելի էին»

«Թոթենհեմի» հարձակվող և թիմի ավագ Հարի Քեյնը խոսել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի խաղում «Լիվերպուլից» կրած պարտության (4:3) մասին:

«Առաջին 20 րոպեները սարսափելի էին, և սա առաջին անգամը չէ այս մրցաշրջանում: Մենք պետք է սկսենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես հանդես գալ բարդ հանդիպումններում:

Ցավալի պարտություն կրեցինք, բայց պայքարեցինք մինչև վերջ: Ինչ որ բան մեզ պակասում է խաղադաշտում:

Մրցաշրջանի ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք վերադառնալ մեր լավ մարզավիճակին: Բայց հիմա ունենք այն ինչ կա»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: