Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կապ չի հաստատել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին և չեն ցանկանում նոր մարզիչ փնտրել:
Հիշեցնենք, որ Անչելոտտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: