Մադրիդի «Ռեալը» կապ չի հաստատել Զինեդին Զիդանի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կապ չի հաստատել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին և չեն ցանկանում նոր մարզիչ փնտրել:

Հիշեցնենք, որ Անչելոտտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: