«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Թոթենհեմի» նկատմամբ տնային հաղթանակի (4:3) մասին:
«Խենթություն, ինչ խաղ էր: Սրանք այն խաղերն են, որոնք մենք սիրում ենք: Ֆանտաստիկ ավարտ: Հիասթափության զգացումից հաշված րոպեների ընթացքում անցանք իսկական ուրախության։ Հաղթելու անհավանական սցենար:
Այս խաղից լուրջ դասեր պետք է քաղենք։ Չենք կարող թույլ տալ, որ մրցակցին 3:0 հաշվով պարտվելուց հավասարեցնի հաշիվը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: