Անգլիական երեք գրանդներ ցանկանում են գնել Նեյմարին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Ինչպես հայտնում է Fichajes.net-ը, ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՊԼ-ի միանգամից մի քանի թոփ-ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Հաղորդվում է, որ փարիզցիները պատրաստ են բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից, եթե լավ առաջարկ ստանա։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 20 խաղում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: