ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտը և «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը հայտնվել են ՊՍԺի ուշադրության կենտրոնում, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները փնտրում են ձախ կենտրոնական պաշտպանի, ով կարող է ակումբին միանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսել առաջիկա ամռանը: