«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Լիլի» հարձակվող ՋոնաթանԴևիդի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները լրջորեն դիտարկում են «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Այս մրցաշրջանում 23-ամյա կանադացին անցկացրած 35 խաղում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: