Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1) և խոսել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» հետ առաջիկա հանդիպումների մասին։

«Մենք հրաշալի հաղթանակ տոնեցինք, դա մեզ վստահություն կհաղորդի: «Լացիոն» ուժեղ թիմ է, բայց մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ։

Առջևում ևս երկու հանդիպում կա, իսկ հետո կմտածենք «Միլանի» հետ հանդիպման մասին։ Դժվար խաղեր են լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի «Միլան» – «Ինտեր» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 10-ին։