ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր սոցիալական ցանցերում գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի մասին։
«Ո՞վ կմտածեր, որ Սաուդյան Արաբիան այդքան կանաչապատում ունի: Ես սիրում եմ ամեն առիթով բացահայտել նրա անսպասելի գեղեցկությունը»,- գրել է ՊՍԺ-ի հարձակվողը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Մեսսիին առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականի ամառը՝ մեկ մրցաշրջանը 25 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
