Ջորջիո Կյելինին խոստովանել է, որ կարող էր հայտնվել իսպանական գրանդում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում ավելի վաղ կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Հիշեցնենք, որ այս պահին 38-ամյա իտալացին հանդես է գալիս ՄԼՍ-ի «Լոս Անջելեսի» կազմում։

«Ես շատ մոտ էի «Ռեալ» տեղափոխվելուն, ստիպված էի վերջին քայլն անել։ Ես մեծ պատիվ էի զգում՝ գիտակցելով այն փաստը, որ «Ռեալը» հետաքրքրված է ինձնով, բայց ի վերջո ես մնացի «Յուվենտուսում» և հպարտ եմ նրանով, թե ինչի եմ հասել այս ակումբում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Կյելինին հեռացավ «Յուվենտուսից» նախորդ մրցաշրջանի վերջում։