Մեյսոն Գրինվուդն հայտնել է, որ այլևս չի խաղալու «Մանչեսթեր Յունայթեդում»

Փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդն արդարացվել է բռնաբարության փորձի և մարմնական վնասվածքով հարձակման մեղադրանքով: Սակայն ակումբը երբեք ֆուտբոլիստին չի վերադարձրել թիմ՝ դա բացատրելով որպես ներքին հետաքննություն։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ Գրինվուդը ընկերներին ասել է, որ «Այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»»։ Նշվում է, որ այս փաստը վրդովեցնում է Մեյսոնին, բայց միաժամանակ նա գիտակցում է, որ մեղավորն ինքն է։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդում» կան այնպիսիք, ովքեր դեմ են Մեյսոնիի վերադարձին թիմ։