«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր թիմակից Էրլինգ Հոլանդի սանրվածքի մասին։ Վերջին հանդիպման ընթացքում նորվեգացի ռմբարկուի մազերը արձակվել էին։
«Նրա գոլն ակնհայտորեն ավելի լավն էր, քան մազերը: Ես զարմացա, երբ նրա հյուսը բացվեց, և նա վազեց նման մազերով։ Լավ է, որ դա երկար չտևեց»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 29 հանդիպում է անցկացրել անգլիական Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 33 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։