«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած խաղի մասին։
««Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միասնական լինել որպես թիմ։ Ընդմիջմանը 2:0-ից հետո հեշտ էր հանձնվել, բայց մենք դուրս եկանք պայքարի:
Թիմը սով ու ցանկություն դրսևորեց։ Ռայան Մեյսոնը հիանալի աշխատանք կատարեց: Նա մեզ ուշքի բերեց կարճ ժամանակում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ «Թոթենհեմը» ներկայումս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդ է, վաստակած 54 միավորով։