«Յուվենտուսը» որոշում է կայացրել Մասիմիլիանո Ալեգրիի ապագայի հետ կապված

«Յուվենտուսը» չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարները գոհ են մնացել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ներկայիս դիրքից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզիչը կարող է հեռանալ ակումբից մինչև պայմանագրի ավարտը։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։