Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ծիծաղելի է անվանել ՊՍԺ–ի առաջարկը՝ գնելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտը:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ ֆրանսիական ակումբը մարզադաշտի համար առաջարկել էր 38 միլիոն եվրո, սակայն առաջարկը մերժվել է:
Աղբյուրի համաձայն՝ Փարիզի քաղաքապետը հայտնել է, որ մարզադաշտը չի վաճառվում և նրանց արած առաջարկը շատ ծիծաղելի է:
Նշենք, որ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ–ն 32 խաղից հետո վաստակել է 75 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: