ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը խոսել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Ռամոսը օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար, նա առանցքային ֆուտբոլիստ է հանդերձարանում։ Ես գիտեմ, որ ներկայումս բանակցություններ են ընթանում նրա գործակալների և ակումբի միջև։ Ես շատ գոհ եմ նրա ցուցադրած խաղից»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Ռամոսի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 37-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։