Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
««Ժիրոնայի» հետ խաղում մենք վատն էինք, ուստի ցանկանում ենք մեր լավագույն խաղը ցուցադրել «Ալմերիայի» դեմ խաղում:
Անկեղծ ասած, այս մրցաշրջանում մենք լավ հանդես չենք գալիս Իսպանիայի առաջնությունում, հիմա մեզ պակասում է կենտրոնացումը այս մրցաշարում, բայց հասկանալի պատճառներով մեր առաջնահերթությունները ավելի շատ կենտրոնացած են Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի վրա»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ «Ռեալ» – «Ալմերիա» խաղը կկայանա ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով՝ 20:30-ին: