Իսպանական «Խետաֆեն» նոր գլխավոր մարզիչ ունի

Իսպանական «Խետաֆեն» նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել ակումբի մարզական տնօրեն Ռուբեն Ռեյեսին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի մնացած մանրամասները դեռևս հայտնի չեն:

Երեկ տեղեկացրել ենք, որ ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Կիկե Սանչես Ֆլորեսին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Խետաֆեն» 31 խաղից հետո վաստակած 31 միավորով 18-րդ տեղում է: