Լուկա Մոդրիչի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժվար թե մասնակցի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը։

Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքերով՝ ֆուտբոլիստի ազդրի վնասվածքն ավելի լուրջ է, քան նախկինում ենթադրվում է։

Ենթադրվում է, որ Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 20 օր:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսօր պետք է հանդես գա մամուլի ասուլիսով, որտեղ ավելի շատ մանրամասներ կհաղորդի Մոդրիչի վիճակի մասին։