Կիլիան Մբապպեն համոզում է հայրենակցին միանալ ՊՍԺ-ին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն փորձում է համոզել Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ռանդալ Կոլո-Մուանիին տեղափոխվել փարիզյան թիմ։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, ֆուտբոլիստները բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի շուրջ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կհամաձայնի գալիք ամառ բաց թողնել Կոլո-Մուանիին միայն 100 միլիոն եվրոյի դիմաց:

Հարձակվողին հավակնում է պայմանագիր առաջարկել նաև Մյունխենի «Բավարիան»:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դիտարկում է նաև «Նապոլիից» Վիկտոր Օսիմենի տրանսֆերը, ով 21 գոլով Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է:

Կոլո-Մուանին Բունդեսլիգայում խփել է 13 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում